«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Կառավարության օգնությունից Շիրակի մարզում քչերն են օգտվել: Խոսքը վերաբերում է սոցիալական փաթեթի շահառուներին: Խնդիրը նկատվել է Գյումրի ԲԿ-ում: Այս բուժհաստատությանը տրամադրված 87 մլն դրամից մինչ օրս իրացվել է ընդամենը 17 մլն-ը:
Նոյեմբերի 17-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց է դիմել 1976 թ. ծնված Տիգրան Դ.-ն, որը հայտնել է, որ հարևանները հարվածել են գլխին:
Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 10 միլիոն 250 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը 415.5-416 դրամ է, վաճառքինը՝ 418.5-419 դրամ։
Մարդն անհիշելի ժամանակներից պայքարում է կրծողների և հատկապես` առնետի դեմ, և մինչ այսօր չի կարողացել «հաղթանակ տոնել»։ Դերատիզացիա տերմինն ունի ֆրանսիական ծագում, բառացիորեն նշանակում է` «առնետազերծում», չի կորցրել իր իմաստը և օրի օրի ավելի ակտուալ է դառնում։
Նոյեմբերի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի հին օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ.ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26185155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ միջազգային ջանքերը համակարգելուն ուղղված հնարավոր քայլերը:
«Տեսե՛ք, տնտեսվարողին ասում են՝ փաստաթղթավորի, հարկերը մի վճարի, բայց եթե այդ փաստաթղթավորման պահանջը խախտեն, պետք է վճարեն հարկեր, տուգանքներ, և այլն: Այսինքն, ինչքանո՞վ է սա արտոնություն, դեռ պրակտիկան ցույց կտա: Մարդիկ կարող է չկարողանան այդ փաստաթղթավորումն ապահովել ու ասեն՝ ոնց աշխատել ենք, թողեք աշխատենք»,- նշում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մկներն իրականում շատ խելացի կենդանիներ են: Նրանք ընդունակ են կենդանի դուրս գալ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներից:
Նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն:
. 24-ամյա գյումրեցի Վաղարշակ Ղևոնդյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա բուժումը Հայաստանում կազմակերպելն անհնար է:
Այս մասին երեկ Քիշնևում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին:
Ընդգծվում է, որ «Իգլա-Ս» շարժական զենիթա-հրթիռային համալիրով կրակոցն «իրականացվել է պաշտպանության երկրորդ գծից՝ 2140 մետր հեռավորությունից»:
Ներկայում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ընթանում են քննարկումներ` Ա. Սողոյանի վերաբերյալ գործի հետագա ընթացքը որոշելու համար:
Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է ռուսական ռուբլու վրա, հայկական դրամը գնալով թուլանում է։ Վերջին 20 օրվա ընթացքում դրամը կայուն կերպով և արագ տեմպերով արժեզրկվել է ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Վրաստանը ԵՄ-ից ակնկալում է ոչ վիզային ռեժիմի շուտափույթ տրամադրում:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողները, նոյեմբերի 14-ին, ժամը 22.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Ս.-ին: Արման Ս.-ն ձերբակալվել է:
«Սառը պատերազմը» շարունակվում է:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 18-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից մշակած կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի դրույթները:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2015թ. պետական բյուջեի պլանավորման և նախատեսվող նոր ծրագրերի հետ կապված որոշ հարցեր:
Հանդես գալով ելույթով՝ Հովհաննիսյանն ամբողջ մայրցամաքից հավաքված քույր կուսակցությունների պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, ինչպես նաեւ Եվրոպայի երկակի հետագծին՝ երկրում օրենքի գերակայության, սահմանադրական իրավունքների, ազատ ու արդար ընտրությունների, իրավակարգ իշխանության ձեւավորման, արդյունավետ կառավարման եւ մարդկային արժանապատվության աջակցման գործում:
«Ես ո’չ ԲՈՀ-ին ներկայացրել եմ, ո’չ էլ դրա կարիքն ունեմ: ԲՈՀ-ը ոչ մի կապ չուներ դրա հետ, որ հաստատեր կամ չհաստատեր: Ես վաղը չէ մյուս օրը չեմ պատրաստվում ռեկտոր դառնալ կամ ամբիոնի վարիչ աշխատել, դրա կարիքը ես չունեմ»,- ասաց նա: Մարզպետը նշեց, որ «պատմափիլիսոփայական» եզրույթն ընդհանրապես չի գործածել: «Ես «պատմափիլիսոփայական» բառ ոչ մեկին չեմ ասել, ոչ էլ արտահայտել: Ես չգիտեմ` ով ա գրել, դա գրողին հարցրեք»,- ասաց նա:
Նոյեմբերի 17-ին, ժամը 05.30-ին, 1985 թ. ծնված Գարիկ Բ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, իր ծանոթ 1985 թ. ծնված Էդվարդ Ք.-ն, իր եղբայրներ՝ 1987 թ. ծնված Իշխան և 1993 թ. ծնված Նվեր Ք.-երի, ընկերներ՝1989 թ. ծնված Հայկ Ա.-ի ու 1993 թ. ծնված Հայկ Ս.-ի հետ, գալով Կարմիր գյուղ, տնից դուրս են հրավիրել իրեն:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, շարունակվում է՝ ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:
Դրական գնահատելով չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստը, մնացածը պատգամավորն անվանեց «այլանդակություն»
Թուրքիան բնակչության տոկոսային հարաբերությամբ Ռուսաստանից հետո ամենաշատ ոստիկաններ ունեցող երկիրն է:
«Որ կրակում են, մտնում ենք տուն, դուրս չենք գալիս, մինչև ավարտվի: Արդեն սովորական բան են դարձել էդ կրակոցները մեզ համար: Որ չեն կրակում, ավելի վտանգավոր է, մտածում ենք` տեսնես ի՞նչ կա մտքներին, ի՞նչ են ուզում անեն, իսկ որ կրակում են, արդեն գիտենք, որ մտքներին դա է, հա կրակելու են մի քանի ժամ»,-ասում է Սյուզաննան: