Բաժիններ՝

Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 122-րդ կմ-ում` Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Գ. Հ.) 34 AF 138 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի (վարորդ Վ. Պ.) 34 DQ 711 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ.Հ.ին (ծնվ. 1965 թ.) և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս