Մադուրոն վստահ է, որ վերականգնվելու է նավթի համաշխարհային գինը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահություն է հայտնել, որ վերականգնվելու է նավթի համաշխարհային գինը: Նա ընդգծել է, որ չի պատրաստվում նստել «ձեռքերը ծալած վիճակում» և պլանավորում է գումարել նավթարդյունահանող երկրների կոնֆերանս.
«Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի վերականգնել նավթի գները: Ամեն դեպքում մենք թևաթափ չենք լինի և կաշխատենք նրա վրա, որ փոխհատուցենք միջոցները, որոնք մենք կորցնում ենք նավթի գնանկումից»:
Մադուրոն հիշեցրել է, որ Վենեսուելայի արտգործնախարար Ռաֆայել Ռամիրեսը ներկայումս գտնվում է Ռուսաստանում՝ ավարտելով նավթարդյունահանող երկրներում իր շրջագայությունը: Դրա շրջանակներում նա քննարկում է նավթի գների պաշտպանության հարցը, որոնք վերջին շրջանում նվազել են 35 տոկոսով: