
Վրաստանն անպայմանորեն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Յենս Սթոլթենբերգ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն անպայմանորեն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչը տեղի կունենա այն բանից հետո, ինչ կբավարարի դաշինքի բոլոր չափանիշները: Այս մասին Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը.
«Վերջին տարիներին Վրաստանը մոտեցել է ՆԱՏՕ-ին: Մենք հաստատում ենք մեր որոշումը, որն ընդունվել է 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Վրաստանը դաշինքի անդամ կդառնա բոլոր չափանիշներին համապատասխանելուց հետո:
Եվ մենք շարունակելու են աջակցել ձեզ տվյալ ուղղությամբ: Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենահավատարիմ գործընկերներից մեկն է և մեծ դեր է խաղում դաշինքի խաղաղապահ գործողություններում: Երկիրը տպավորիչ արդյունքների է հասել վերջին տարիներին»: