Բաժիններ՝

ԿԲ-ն 2 շաբաթում շուրջ 50 միլիոն դոլար է վաճառել

Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է ռուսական ռուբլու վրա, հայկական դրամը գնալով թուլանում է։ Վերջին 20 օրվա ընթացքում դրամը կայուն կերպով և արագ տեմպերով արժեզրկվել է ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Դոլարի միջին բորսայական փոխարժեքը արդեն գերազանցում է 415.5 դրամը։ Երեկ բորսայում ընդհանրապես դոլար չի վաճառվել։ Գնորդները պատրաստ են եղել 1 դոլարի համար վճարել 415.5 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել (ոչ մի գնով)։ Սա նշանակում է, որ շուկայում ձևավորվել են դրամի հետագա արժեզրկման սպասումներ. ոչ ոք չի ցանկանում արտարժույթ վաճառել։

Ընդ որում, դրամի արժեզրկումն ավելի մեծ կլիներ, եթե ՀՀ կենտրոնական բանկը չմիջամտեր և դոլար չլցներ շուկա։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում ԿԲ-ն արտարժույթի առաջնային շուկայում վաճառել է 49 միլիոն դոլար, ինչը լուրջ միջամտություն կարելի է համարել։ Այդ գումարից 37.4 միլիոնը վաճառվել է նախորդ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում։ Եվս 11.6 միլիոն դոլար վաճառվել էր նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում։

 Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս