Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Փրկարարների շնորհիվ այս տարի փրկվել է 133 մարդու կյանք: Պատահարների գերակշիռ մասը տեղի է ունեցել մայրաքաղաքում: Տարին աննախադեպ էր ուժեղ քամիների քանակով ու պատճառած վնասով: ԱԻՆ «911» ծառայությունը ծանրաբեռնված աշխատել է` օրական պատասխանելով 2-6 հազար զանգի:
Այս մասին հայտնել է Բելառուսի առաջնորդի մամլո ծառայությունը:
Դրանում նշված է, որ չնայած նրան, որ Թուրքիայի տնտեսությունն աճելու է` դա չի կարող խոչընդոտել գործազրկության մակարդակի աճին:
«Քութաիսսկի՝ արվեստը փակ տարածքում» ցուցահանդեսը նոյեմբերի առաջին կեսին անցկացվել է Քութաիսի քաղաքի նախկին բանտի տարածքում։ Բանտը չի գործում 2005 թվականից. տեղացիներն այն անվանում են ռուսերեն «Քութաիսսկի» բառով։ Գարիկ Ենգիբարյանը նախկին բանտի պատուհաններին տեղադրել է վերջին տարիներին տարբեր երկրներում բերանը կարելու միջոցով իրենց բողոքն արտահայտած մարդկանց լուսանկարները։
«Ուրախ եմ Երևան այցի համար, այժմ արդեն՝ նոր դերում: Ես հնարավորություն ունեցա հանդիպելու կանանց, որոնք բախվել են ՄԻԱՎ-ի խնդրին:Նրանք զարմանալի, ուժեղ և գեղեցիկ կանայք են: Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, որ նրանք չվախենան օգնություն հայցել: Եվ որ օգնությունը լինի ժամանակին ու որակյալ: ՄԻԱՎ-ը չպիտի խոչընդոտի նրանց լիարժեք և երջանիկ կյանքին Հայաստանում»,- ընդգծեց Բրեժնևան: Նա կանանց կոչ արեց պարբերաբար ՄԻԱՎ-ի թեստավորում անցնել և իրենց զուգընկերներին ևս խրախուսել անելու նույնը:
2014 թ. իր իրավունքների պաշտպանության խնդրով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Հովհաննես Կաթրջյանը: Վերջինս արդեն մի քանի տարի պայքարում է իր խախտված իրավունքների վերականգման և կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հ. Կաթրջյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, նա 1985 թ. սկսած ապրում է սրտի խթանիչ սարքով: 2004 թ. և 2008 թ. Հ. Կաթրջյանը վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնում, որի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանն առաջին անգամ տեղադրել է մեկ անգամ օգտագործված, այսինքն՝ ԱՄՆ-ում մահացած անձի սրտի սարք, իսկ երկրորդ դեպքում, չնայած այն հանգամանքին, որ վճարվել էր 10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետով սարքի դիմաց, սակայն տեղադրվել է 6 տարի գործողության ժամկետով սարք:
Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքերով` առաջին ատյանի դատարանը համապատասխան գնահատական չէր տվել վկաների ցուցմունքներին:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» և «Սահմանամերձ համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ Կառավարության ներկայացրած օրինագծերի վերաբերյալ այսօր իրենց դիրքորոշումն արտահայտեցին սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը և Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը: Նրանք նշեցին, որ օրինագծի մշակման գործընթացին իրենք չեն մասնակցել, և մինչ օրս չեն ստացել նաև ԱԺ կողմից ընդունված օրինագծի փաթեթը: Մովսես համայնքի ղեկավարն ասաց. «Մենք օրենքին ծանոթ ենք միայն լրատվամիջոցների կողմից ԱԺ նիստերի լուսաբանումից»:
Նոյեմբերի 24-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 52-ամյա քաղաքացուհի:
Հատուկ քննչական ծառայությունը որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչնդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։
Դա հնարավոր է դարձել ավելի վաղ Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրին հավելյալ նոր համաձայնագրի շնորհիվ:
Այսօր վաղ առավոտյան վերադարձել են Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները:
Մնում է միայն սպասել, համոզվելու համար` փոխարժեքն իրոք ճշգրտվա՞ծ է, թե՞ դրամը շարունակելու է ավելի թուլանալ։ Իսկ դրանից հետո` արդեն հաջորդ տարվա համար, գնահատել, թե ի՞նչ շահեց ՀՀ տնտեսությունն այս հզոր ճշգրտումից։
Խամենեին հայտարարել է, որ նրանց չի հաջողվել միջուկային բանակցությունների վերջին փուլի ընթացքում ծնկի բերել Իրանին:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.09 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.02%-ով կամ 0.9 դրամով։
Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերն օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլեւ ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքները, ինչն խիստ դատապարտման արժանի է ողջ քաղաքակիրթ հասարակության կողմից:
Պայմանագրի արժեքը կազմել է 115 միլիոն եվրո:
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների շրջանակներում ծրագրեր են իրականացվում «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան երեկ Սոչիում ստորագրել են դաշնակցային պայմանագիր:
Սեռական և գենդերային հիմքով բռնությունը գլոբալ և համակարգային անհավասարության ամենածայրահեղ դրսևորումն է, որին ենթարկվում են կանայք և աղջիկները: Այն չի ճանաչում աշխարհագրական, սոցիալ-տնտեսական կամ մշակութային սահմաններ: Ողջ աշխարհում երեք կնոջից մեկը իր կյանքի ինչ-որ պահին ենթարկվում է ֆիզիկիկական կամ սեռական բռնության` սկսած բռնաբարությունից և ընտանեկան բռնությունից, մինչև ոտնձգություններ աշխատավայրում և հետապնդում համացանցում:
1966-1996 թվականներին Ֆրանսիան իրականացրել է 210 միջուկային փորձարկում, որոնք կործանարար հետևանքներ են ունեցել տարածաշրջանի բնապահպանության վրա:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց դուրս բերվեցին նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, անձնակազմի անդամներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի աճյունները: Սգո թափորը ուղղվեց դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հայաստանի կառավարությունն երկաթուղու մոտ ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման պարտականությունն իր վրա էր վերցրել 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի համաձայն:
Սալիմովը 1995-1999 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` քաղաքական ու հասարակական հարցերով տեղակալի պաշտոնը:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոնից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում վկա Արմեն Բոզոյանը հայտարարել էր, որ ինքը և ևս երեք վկաներ 10 օրից ավել պահվել են ռազմական ոստիկանությունում, ենթարկվել են ծեծի, բռնության, և նրանց ստիպել են ցուցմունքները շարադրել քննիչի թելադրանքով:
Ծանր է Եվրոպայի Խորհրդի գլխավոր գործընկերներին բանտում տեսնելը:
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2014 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին հիմնանորոգվել է Մ-6-Թեղուտ 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Այն սկսվում է միջպետական ավտոճանապարհի (Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) 72-րդ կմ-ից և շարունակվում մինչև Թեղուտ համայնքի սկիզբը:
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ պաշտոնական կայքէջից: