Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են միջուկային վառելիքի մատակարարման շուրջ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան 2015-2016 թվականներին իր ատոմակայանների համար ստանալու է ռուսական միջուկային վառելիք: Դա հնարավոր է դարձել ավելի վաղ Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրին հավելյալ նոր համաձայնագրի շնորհիվ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ուկրաինական «Էներգոատոմի» ներկայացուցիչ Դանկո Բիլեյը. «Պայմանագրով մեզ մինչև սեպտեմբեր մատակարարել են վառելիք, իսկ ներկայումս մենք կնքեցինք հավելյալ համաձայնագիր, որը մեզ կապահովի մատակարարումների իրականացում` 2015-2016 թվականներին կայանների աշխատանքն ապահովելու համար»: