Բաժիններ՝

Միջուկային փորձարկումների համար Ֆրանսիայից պահանջում են 1 միլիարդ դոլարի փոխհատուցում

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ` Ֆրանսիական Պոլինեզիայի Ասամբլեան որոշել է Ֆրանսիայի կառավարությունից փոխհատուցում պահանջել միջուկային փորձարկումների անցկացումից պատճառված վնասի համար: Պոլինեզիայի Պահպանողական կուսակցության հանձնաժողովը պատճառված բնապահպանական վնասը գնահատել է 930 միլիոն դոլար:

Հանձնաժողովի տվյալներով` 1966-1996 թվականներին Ֆրանսիան իրականացրել է 210 միջուկային փորձարկում, որոնք կործանարար հետևանքներ են ունեցել տարածաշրջանի բնապահպանության վրա: Ջերմամիջուկային զենքի առաջին փորձարկումներից մեկն անցկացվել է 1968 թվականին, Ֆանգատաուֆա ատոլի շրջանում:

Նախորդ տարի Ֆրանսիայի ՊՆ-ը գաղնազերծել է փաստաթղթերի մի մասը, որոնցում նշված է, որ կղզիներում ռադիացիայի մակարդակը եղել է շատ ավելի բարձր, քան համարվել է ավելի վաղ: Օրինակ, Թաիթի կղզում այն եղել է թույլատրելիից 500 անգամ ավելի:

Բնապահպանական աղետից բացի, հանձնաժողովը մտադիր է ևս 132 միլիոն դոլար ստանալ Մուրուրոա և Ֆանգատաուֆա ատոլների շարունակվող օկուպացիայի համար: 2012 թվականի հունվարին Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել Ֆրանսիական Պոլինեզիային այդ ատոլների փոխանցման մասին օրինագիծը:

Կղզիները, որոնցում իրականացվել են ստորգետնյա ու մթնոլորտային միջուկային փորձարկումներ, պետք է Պոլինեզիային անցնեն 2014 թվականի հունվարի 1-ը: Ֆրանսիական Պոլինեզիան, որը բաղկացած է 130 կղզուց ու 5 խոշոր արշիպելագից, հանդիսանում է Ֆրանսիայի ծովային տիրույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս