
ԱՄՆ-ն ու Եվրոպան երբեք ծնկի չեն բերի Իրանին. Ալի Խամենեի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական «գաղութարար» երկրները երբեք ծնկի չեն բերի Իրանին:
Խամենեին Թեհրանում մուսուլման գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանց չի հաջողվել միջուկային բանակցությունների վերջին փուլի ընթացքում ծնկի բերել Իրանին:
Չնայած նրան, որ Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին հասնել մինչև նոյեմբերի 24-ը` նրանց չհաջողվեց անել դա: Այժմ որոշվել է համաձայնագրին հասնել մինչև 2015 թվականի հունիսի վերջը: