
Իտալական ընկերությունն ավարտել է Ադրբեջանին 10 ուղղաթիռ մատակարարելը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` իտալական Agusta Westland ընկերությունն ավարտել է ավելի վաղ Ադրբեջանի պատվիրած ուղղաթիռների մատակարարումը:
Պայմանագրի շրջանակներում իտալական ընկերությունն Ադրբեջանին մատակարարել է 8 հատ AW-139 և 2 հատ AW-189 ուղղաթիռ: Պայմանագրի արժեքը կազմել է 115 միլիոն եվրո:
Ուղղաթիռներն ունակ են թռչել օդերևութաբանական յուրաքանչյուր պայմաններում և օրվա ցանկացած պահի, և նախատեսված են փրկարարական-որոնողական գործողություններ իրականացնելու համար: Ուղղաթիռները հագեցած են գիշերային ու ջերմային տեսանելիության սարքերով: