Բաժիններ՝

Հաղթանակս նվիրում եմ Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին. Սամբոյի նորընծա աշխարհի չեմպիոն

Այսօր վաղ առավոտյան վերադարձել են Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները:

Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ դիմավորել են նրանց, հատկապես աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն է եղել մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:

sambo.am-ին Մավրիկ Նասիբյանը ասել է, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին:

Աղբյուրը նշում է, որ նորընծա չեմպիոնը և բրոնզե մեդալի արժանացած Աշոտ Դանիելյանն արցախցի են ու ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:

Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ից 23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 80 երկրի շուրջ 600 մարզիկի մասնակցությամբ:

Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս