Հայաստանցի արվեստագետը Վրաստանում ներկայացրել է «Բողոք կարած բերանով» գործը. epress.am
Ղրղզստանի և Ռուսաստանի կալանավորները, Հայաստանում տան համար պայքարող քաղաքացին, պարագվայցի ավտոբուսի վարորդը, բոլիվիացի մարմնավաճառը, իրանցի փախստականները միավորվել են հայաստանցի արվեստագետ Գարիկ Ենգիբարյանի «Բողոք կարած բերանով» գործում, որը ներկայացվել է Վրաստանում։ epress.am-ի փոխանցմամբ՝ «Քութաիսսկի՝ արվեստը փակ տարածքում» ցուցահանդեսը նոյեմբերի առաջին կեսին անցկացվել է Քութաիսի քաղաքի նախկին բանտի տարածքում։ Բանտը չի գործում 2005 թվականից. տեղացիներն այն անվանում են ռուսերեն «Քութաիսսկի» բառով։ Գարիկ Ենգիբարյանը նախկին բանտի պատուհաններին տեղադրել է վերջին տարիներին տարբեր երկրներում բերանը կարելու միջոցով իրենց բողոքն արտահայտած մարդկանց լուսանկարները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: