
Բաչո Ախալայան առաջարկել է Վրաստանի մայրաքաղաք դարձնել Սուխումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան, ով ներկայումս պահվում է կալանքի տակ, առաջարկել է Վրաստանի մայրաքաղաքը դարձնել Սուխումը` ի պատասխան Ռուսաստանի ու Աբխազիայի միջև Դաշնակցային ու ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման:
Ախալայան Facebook-ի իր էջում գրել է. «Ելնելով նրանից, որ չկա բռնազավթման դեմ գործողությունների որևէ ցուցիչ և հաշվի առնելով այն, որ միայն իշխանությունների կողմից դատարկ հայտարարություններն են ի ցույց դնում մեր միասնությունը` ես առաջարկում են սահմանադրական նախաձեռնություն, որի համաձայն` Վրաստանի մայրաքաղաք պետք է դառնա վրացական Սուխում քաղաքը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան երեկ Սոչիում ստորագրել են դաշնակցային պայմանագիր: