Սիրիայում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դիրքերին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել է մոտ 50 խաղաղ բնակիչ:
Գործարքը գնահատվում է ավելի քան 3 միլիարդ դոլար:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.710 և արևելյան երկայնության 45.440:
Բոլորս էլ նեգատիվ իրադարձություններից (հարաբերությունների խզում, սիրած մարդու մահ և այլն) հետո տխրություն ու թախիծ ենք զգում: Այդպիսի պահերին թվում է, թե հուսահատությունից անհնար կլինի դուրս գալ: Իսկ ինչու՞ է տխրությունն ավելի երկար տևում քան ամոթը, զարմանքը, բարկությունն ու ձանձրույթը:
Թերությունները չեն վրիպել անգամ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի աչքից, ով շինտարածք վերջին այցելության ժամանակ իր դժգոհությունն է հայտնել շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Կորսան կորվիամ» և տեխնիկական վերահսկողությունը կատարող «Սաֆեժ Էպտիսա» կազմակերպությունների պատասխանատուներին ու հանձնարարել շտկել թերությունները։
Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Վրեժ Ոսկերչյանի առողջությանը` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Աշխարհի ամենաերջանիկ 151 երկրների ցանկում Հայաստանը 53-րդն է: Հարցումն անց է կացրել բրիտանական հետազոտությունների ինստիտուտի «Նոր տնտեսագիտական հիմնադրամը»: Մասնագետները ցանկը կազմել են՝ հաշվի առնելով, թե «որքանով են երկրներում կարողանում երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար»:
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում:
Կին ղեկավարները ավելի հաճախ են առնչվում սոցիալական նախապաշարմունքների , աշխատակիցների վատ վերբերմունքի հետ: Կին ղեկավարներին հաճախ մեղադրում են վճռականության ու ինքնավստահության պակասի մեջ և նրանց որպես լիդեր չեն տեսնում, իսկ երբ կինն ունի այդ հատկությունները, նրան շարունակում են մեղադրել, այս անգամ արդեն ոչ բավարար կանացի լինելու մեջ: Սա հանգեցնում է քրոնիկ սթրեսի:
«Կոնկրետ բիզնես-վարկերի դեպքում, ինձ թվում է, մարդիկ ակնկալել են ինչ-որ շրջանառություն՝ ինչ-որ ժամանակահատվածի համար, բայց ընդհանուր մարդաքանակի պակասելու հետ կապված` ակնկալված շրջանառությունը տեղի չի ունեցել: Դրա համար մարդիկ փորձում են իրենց ամսական պարտավորությունների չափը փոքրացնել վարկի ժամկետը երկարացնելով: Իսկ ովքեր դա չեն կարողանում անել, տեղի է ունենում պարտավորությունների ժամկետանցում իր հետեւանքներով՝ գրավի վաճառք եւ այլն»:
Փորձագիտական վերլուծությունների արդյունքում, որոնք հիմնված են այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են ուսումնական հաստատությունների մատչելիությունը, կրթության ակադեմիական չափանիշները և աշխատանքի տեղավորման հեռանկարները, հայտնի են դարձել մոլորակի լավագույն քաղաքները՝ ուսում ստանալու համար:
«Այստեղ չկա Հայաստան-Ադրբեջան, Մինսկի խումբն իրար մեջ է խնդիրները լուծում, որպեսզի հավասարակշռությունը չխախտվի, խնդիրներ չստեղծվի: Դրա համար, ակնկալել նրանցից որևէ բան, անհնար է: Եթե մենք ուզում ենք խաղաղություն, ապա այն պետք է հաստատենք ինքներս»
մասնագետները խորհուրդ են տալիս հավի միսը օգտագործելուց առաջ սառեցնել այն, որպեսզի պաթոգեններն ու մանրէները մահանան: Այլ պարագայում, ըստ մասնագետների, ինչը որ դիպեց հավի մսին, կդառնա մանրէների փոխանցման աղբյուր: Արդյունքում 2-5 օրվա ընթացքում այն զգացնել կտա՝ ստամոքսի խանգարումների, աղիքային գրգռման տեսքով:
56-ամյա Ալինան, չնայած հիմա շրջապատված է թոռնիկներով ու երեխաներով ու իրեն երջանիկ է համարում, սակայն նրա կյանքում պակասում է շատ կարևոր բան, իսկ անորոշությունն ավելի է խորացնում իր ցավը: Առանց արտասվելու դժվարանում է հիշել իր ամուսնու կորուստը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ցավոք, միջոցառմանը հաջորդած՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը՝ կապված ԼՂՀ ԶՈՒ՝ ադրբեջանա-ղարաբաղյան զինված ուժերի շփման գծում ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետ, հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել իրավիճակի սրումից:
«Պետությունն իրականացրել է իր պարտավորությունը: Ինչ վերաբերում է պատասխանին, իմ կարծիքով` դա կլինի շատ ավելի ուշ: Ես պարզապես չեմ կասկածում: Ես այն անձանցից եմ, ով մտածում, հետո է պատասխանում: Ճիշտ ժամանակն է, որ մենք վստահենք պետությանը, թե երբ և ինչպես այդ պատասխանը պետք է տրվի, լինի դա մեր բանակը թե կառավարության այլ մարմին: Իսկ այն, որ իշխանության մյուս մարմինները, այն է` Ազգային ժողովը, պետք է կարողանա վերջապես նախաձեռնողականությամբ հանդես գալ, կասկած չունեմ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով։
«Ուղղաթիռները պետք է սահմանագծին չմոտենան: Պետք չէ այդպես անել: Պետք չէ սադրել, պրովոկացիները ցանկալի չեն, որովհետեւ այդ մեթոդներով ոչնչի չենք կարող հասնել: Եթե զորավարժություններ են անցկացնում, ապա սահմանին այդքան մոտենալ պետք չէ, ուղղաթիռը ցանկալի չէ, որ թռչեր սահմանից երկու քայլ այն կողմ, որովհետեւ ցանկացած հակառակորդ կմտածի՝ հիմա այս ուղղաթիռը հարձակում կգործի մեզ վրա: Այդ իսկ պատճառով զորավարժություններն անցկացվում են տարբեր տեղերում, բայց ոչ ուղիղ փշալարերի վրա…»:
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 72 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի:
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 24-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 10.25%, որն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 25-ից:
Ներկայացվող լուսանկարային ռեպորտաժը՝ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ձեռնարկի հերթական առօրիայի մասին է:ա
Այսօր կյանքի սպասվող միջին տևողություն 75 տարի է. սա կրկնակի շատ է 200 տարի առաջ եղած ցուցանիշից:
Ըստ ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման՝ եկող տարվա հունվարի մեկից կբարձրանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասակցելու հետևանքով զիվորական ծառայողական պարտականության կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստների չափերը։
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թ-ի գործունեության տարեկան ծրագիրը:
Գյումրեցի Լուսինե Ղազարյանի ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Երեք անձ ունեցող ընտանիքի անդամները չունեն աշխատանք, փոխարենն ունեն հաշմանդամության տարբեր կարգեր:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 19 դեպքից՝ 10-ը, խարդախության 11 դեպքից՝ 9-ը:
Մոտենում է ձմեռային արևադարձը, ցերեկային ժամերի տևողությունն օրեցօր նվազում է։ Առավոտյան դժվար է արթնանալ։ Ի՞նչ հնարքների կարելի է դիմել, որպեսզի օրը սկսեք ուրախ տրամադրությամբ։
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 24-ի դատավճռով Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Գարիկ Մարգարյանը մեղավոր էին ճանաչվել՝ դատապարտվելով 12 տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի 100.000 դրամի չափով: Վերաքննիչ դատարանը կողմերի բողոքների քննության արդյունքում որոշել էր դրանք մերժել՝ օրիանական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը:
Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Երևան: