Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելի արագ տեմպերով է աճում, քան Մաքսային միության անդամ մյուս երկրներում: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2013 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշների համաձայն՝ ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքն աճել է 7.2%-ով, մինչդեռ Ղազախստանում՝ 2.3%, իսկ Ռուսաստանում և Բելառուսում գրանցվել է անկում՝ համապատասխանաբար 0.1% և 4.8%:
Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Հրադադարի ռեժիմի խախտումները և այդպիսի գործողությունները սադրանք են ոչ միայն` Արցախի և Հայաստանի, այլև` Մինսկի խմբի համանախագահների դեմ: Իրենք հասկանում են, որ յուրաքանչյուր այսպիսի զոհ, փաստորեն, նաև իրենց զոհն է, հարվածում է իրենց ջանքերին, բայց շարունակում են աշխատել:
«168» ժամ թերթի փետրվարի 11-12 թիվ 12 (1054) համարում հրապարակվել է «Ձեզ վիրահատել են բարձր մակարդակով, բայց եթե կաղում եք՝ հոգեբանի կարիք ունեք» վերտառությամբ հոդվածը. հեղինակը ներկայացնում է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ Ավետիք Շաղոյանի դժգոհությունն ուղղված առողջապահության ոլորտի կոնկրետ մասնագետներին։
Այսօր՝ փետրվարի 11-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Գնորդները պահանջարկի գինը հասցրել են մինչև 412.5 դրամ, սակայն առաջարկի գինը պակաս չի եղել 413.5 դրամից։
Անդրադառնալով Հայաստանի սուվերեն որոշմանը անդամագրվելու Մաքսային միությանը, նշեմ, որ քաղաքական այս որոշումն ավելի շատ պայմանավորվում են ազգային պետական մի շարք կենսական նշանակություն ունեցող շահերով:
Փետրվարի 10-ին, ժամը 23.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 31 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նրանց կիսադատարկ տան դուռը միշտ բաց է` անկախ օրվա ժամից, անկախ նրանից տանը մարդ կա՞, թե՞ ոչ: Ինչպես տիկին Գայանեն է ասում` սնվում են խանութից ապառիկ ուտելիք վերցնելով։
Թեև Ոստիկանությունը պարտավոր էր դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կազմակերպել Դատաբժշկական փորձաքննություն, այդուհանդերձ, առ այսօր որևէ գործողություն չի կատարվել:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի մամլո քարտուղար Պիա Անդերկիլդե Հանսենը:
Կենտրոնական բանկն իրավասու չէ այդպիսի հայտարարություն անելու, նա, այսպես ասած, որևէ գործադիր օրգան չէ` իրավական մեկնաբանություններ տալու: Ամենակարևոր հարցը սա է:
Պատգամավորը, ով նաև ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է, միջնորդել էր մինչև ՍԴ-ում գործով դատաքննության ավարտը կասեցնել օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և թուրք-կիպրացիների առաջնորդ Դերվիշ Էրօղլուն այսօր հանդիպել են Կիպրական խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի կործանման պատճառ են հանդիսացել եղանակային անբարենպաստ պայմանները:
Սյունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական կեղտաջրերով Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման ուսումնասիրության արդյունքում հաշվարկել են 178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ըստ փաստաբանի` պատասխանող Անգին Մովսիսյանի վրա դուռը փակել էին այն պատճառով, որ՝ «չի կարելի օգտվել» զգուշացումից հետո վերջինս «հանդգնել էր» օգտվել զուգարանից:
Ալեքսան Հարությունյանը փետրվարի 1-ից Արտաքին գործերի նախարարի խորհրդականն է։
Միկդադի խոսքերով՝ Սիրիայում անցումային կառավարման մարմին ստեղծելու հարցը չպետք է առաջնահերթ լինի միջսիրիական բանակցություններում:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 09.30-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 72 շենքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը ս/թ փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
«Ինձ կացարան են առաջարկել էն ժամանակ, երբ որ ինձ պետք չէր: 7 ամիս ստեղ նստել եմ՝ նոր առաջարկում են: Մարդիկ են առաջարկել, քաղաքապետարանն է առաջարկել, բայց էդ առաջարկը ինձ լրիվ իմ ճանապարհից կքցի: Ես էդ մառոզները տանեմ ու նոր ինձ ասեն՝ արի կացարա՞ն, որ ամբողջ աշխարհին խաբեն, թե՝ տեսեք, կացարան ենք տվել, հարցը լուծե՞լ ենք»:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանը: Նրա խոսքով՝ ինքը Մ. Հունանյանին ճանաչել է աշխատավայրից, որտեղ աշխատել է որպես խոհարար, իսկ Մ. Հունանյանը՝ որպես մատուցողուհի:
Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենին և նրա շարժմանն անվանել է «զուգահեռ կառույց»:
ՀՀ կառավարության առաջիկա՝ փետրվարի 13-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գործադիրի հավանությանը կներկայացնի «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հեղափոխության տարեդարձն ազգի միասնության տրիումֆն է:
ԼՂՀ արդարադատության նախարարության տվյալներովª մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ընդհանուր առմամբ բռնադատվածների հարցերով զբավող հանձնաժողովի կողմից հրավիրվել է 71 նիստ, որի արդյունքում 267 անձանց շնորհվել է բռնադատվածի, իսկ 21 անձանց` բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ: Շուրջ 160 դիմում մերժվել է:
Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Սա վերջին գրեթե 20 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին պետական այցն է Վաշինգտոն:
Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /38-104-ը` հանցագործության կազմակերպիչ/, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով/, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով /այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել/: