Բաժիններ՝

Կիևը հիմնականում կիսում է ԵՄ-ի Խորհրդի արած հայտարարությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ուշադրության են արժանացրել փետրվարի 10-ին ԵՄ-ի Խորհրդի նիստի եզրակացությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

Վերջինիս խոսքերով՝ իրենք ընդգծել են ԵՄ-ի հավասարակշիռ ու կառուցողական դիրքորոշումն Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ: Նա հավելել է, որ Ուկրաինայի կառավարությունը կիսում է քաղաքական ճգնաժամից Ուկրաինայի դուրս գալու վերաբերյալ ԵՄ-ի Խորհրդի արած եզրակացությունների մեծ մասը:

Մասնավորապես, ուկրաինական կողմը համաձայն է երկխոսություն անցկացնելու, բռնությունները դադարեցնելու, ինչպես նաև խաղաղ բնույթի ակցիաներ անցկացնելու անհրաժեշտության հարցում ԵՄ-ի դիրքորոշմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728