
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 10-ին, ժամը 23.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 31 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 10-ին, ժամը 17.00-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-21066» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21066»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 133 տան մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Գայի և Օզանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Հրանտ Ա.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն