
Շտեֆան Ֆյուլեն ժամանում է Կիև

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր ժամանում է Ուկրաինա: Այցը միտված է երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու հարցում իշխանությանն ու ընդդիմությանն օգնելուն:
Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի մամլո քարտուղար Պիա Անդերկիլդե Հանսենը: Նրա խոսքերով՝ դա կլինի վերջին շրջանում Ֆյուլեի երրորդ այցն Ուկրաինա: Ֆյուլեն պլանավորել է Ուկրաինայում հանդիպել քաղաքական ուժերի առաջնորդների ու ակտիվիստների հետ: Նախորդ շաբաթ էլ Կիև էր այցելել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: