Դոլարը ձգտում է նոր բարձունքների
Այսօր՝ փետրվարի 11-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Գնորդները պահանջարկի գինը հասցրել են մինչև 412.5 դրամ, սակայն առաջարկի գինը պակաս չի եղել 413.5 դրամից։ Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան դոլարը թանկացել էր 0.13%-ով. միջին փոխարժեքը կազմել էր 412 դրամ։
Դատելով այսօրվա զարգացումներից՝ շուկայի խաղացողները սպասում են դոլարի հետագա թանկացում։ Կանխիկ արտարժույթի շուկան բորսայական օրվան արձագանքել է թանկացմամբ։ Դոլարտ առքի միջին գինը կազմում է 411.5 դրամ, վաճառքինը՝ 414.5 դրամ: