23-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են, հաղորդում է տվել Ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժնում այն մասին, որ 2013թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Հրազդանի կիրճում «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից քիչ հեռու, իր նախկին ընկերն ատրճանակով սպառնացել է սպանել իրեն և կրակել է ջրի մեջ:
Պատերազմի տարիներին, երբ գերմանացիները զավթել էին Փարիզը, Մանուշյանն ապրում էր մեր տանը: Ամբողջ օրը չէինք կարող տանից դուրս գալ, պետք է ինչ-որ բանով զբաղվեինք, եւ Միսաքն ինձ շախմատ խաղալ սովորեցրեց:
Դատապարտյալների տրամադրության տակ կան նաեւ ֆոտոստուդիա, խանութ, արվեստանոց եւ երաժշտական ստուդիա: Բանտում երբեք անկարգություններ չեն եղել, ոչ ոք չի փորձել փախչել:
Ժամը 00.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Երևանի Եղբայրության փողոցի 16-րդ շենքի թիվ բնակիչ` 1997 թ. ծնված Գ. Հ.-ը:
Եթե Կլիչկոն համաձայնի բանավեճն անցկացնել հեռուստաեթերում, ոչ թե Մայդանում, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել այդ բանավեճի անցկացման ձեւաչափի եւ ժամկետների մասին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել` 21.32-ին: Ամբողջությամբ այրվել են Ալավերդյան փողոցի թիվ 5 տան ննջասենյակը (մոտ 10 քմ) և նախամուտքը (մոտ 2 քմ):
Այս տարի հունվարի 14-ից Պետական եկամուտների կոմիտեն վերսկսել է առանց փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման հետ կապված հսկողությունը:
Փետրվարի 12-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Մ-6 «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.2-րդ կմ (Պտղավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
Երկիրը պահելու հարցում հայ կանայք բանակի պես հուսալի ու ամուր են: Այդ համբերատարությունը երբեմն ի վնաս մեզ է: Թեև մեր համբերատարությամբ երբեմն տղամարդկանց սովորեցնում ենք անկյալության: Ֆրանսուհին, օրինակ, անվերջ չի կարող համբերել: Նրանք սովոր են, որ իրենց տղամարդիկ պիտի հոգան այս ու այս հարցերը:
21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 6-ին Երևանի Նոր Արեշ փողոցի շենքերից մեկի բնակարանում իր նախկին ընկերուհու հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, իր դիտավորյալ գործողություններով, առանձին դաժանությամբ ընկերուհուն պատճառել է ուժեղ ցավ և մարմնական տառապանք:
Օֆշորային սկանդալի գործով իրադարձությունները «կրիայի քայլերով» են զարգանում. իրավասու մարմինները, կարծես, փորձում են հետզհետե ավելի քիչ շոշափել վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները…
Ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով:
Խոսքը Ռուսաստանում հունվարի 1-ից գործող վիզային ռեժիմի մասին է, որով առանց պաշտոնական աշխատանքային պայմանագրերի սեզոնային աշխատանքի նպատակով Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում է երկրում գտնվելու առավելագույնը 90-օրյա ժամկետ։ Դրանից հետո նրանք առնվազն 90 օր պետք է գտնվեն Ռուսաստանից դուրս, որից հետո կարող են կրկին վերադառնալ։
Կողոպուտ դեղատնից:
Ըստ այդմ, 2014 թվականի Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21.00-ին Սասուն Միքայելյանի հետ կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք Մարտի 2-ի լուսաբացը. մի բան, որ չհաջողվեց 2008-ին:
Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձածներ, ուստի ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
Անցած տարի Հայաստան ներմուծված ավտոմեքենաների քանակը զգալիորեն աճել է: Պետական եկամուտների հրապարակած տվյալների համաձայն՝ 2013-ին ներմուծվել է 41,102 ավտոմեքենա, որը 18.5%-ով ավելի է 2012 թ-ի համեմատ:
Դատապարտված ընկերոջը տեսակցության էր գնացել թմրամիջոցը գուլպայում:
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը կառավարության որոշմամբ կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։ Կառավարության որոշման նախագիծը ընդգրկված է առաջիկ նիստի օրակարգում։
Մարտունու շրջանի համար խորքային ջրերն օգտագործելու ծրագիր է մշակվել: Այս մասին մարտունեցիների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը:
ՀՀ-ում քիչ են այն դատական գործընթացները, որոնց ժամանակ կայացվում են արդարացի որոշումներ: Արդեն տեղեկացրել ենք ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Էլեն Փարսադանյանի գործով կայացրած արդարացի որոշման մասին:
Ավազակային հարձակում Երևանի Արցախի փողոցում: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
2013 թ. հոկտեմբերի 14-ին 1952 թ. ծնված Պետրոս Պ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ Մուսալեռ գյուղում գտնվող իր պահեստ-շինությունից գողացել են 11 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 արկղ մետաղապլաստե դետալներ:
Վարչապետ Արա Հարությունյանի խոսքով՝ ապագա բնակարանները տրամադրվելու են վարկով: Մեխանիզմները քննարկվում են:
ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մի խումբ քաղաքացիներ, ովքեր տեղեկացել են, որ չեն կարող հատել սահմանն ու մուտք գործել ՌԴ տարածք, հավաքվելով միգրացիոն գործակալության շենքի մոտ՝ փորձել են գործակալության աշխատակիցներից որոշակի տեղեկություններ ստանալ, ինչը չի հաջողվել:
Հրազդանում կատարված գողությունները բացահայտվեցին: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. տուգանային հրապարակ տեղափոխված 100 մեքենաներից 11-ի վարորդները եղել են անսթափ վիճակում, 3 վարորդ ծխել է, իսկ 87-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի և այլ խախտումներով:
Այսքանից հետո տարօրինակ է, թե ինչու են հայ պատգամավորները գնում Եվրոպա և փորձում բանակցել եվրոպացի խորհրդարանականների հետ, եթե դրանց արդյունքը կանխորոշված է: Կանխորոշված է այնքանով, որ Հայաստանն այլևս զրկված է ԵՄ-ի հետ ինքնուրույն հարաբերություններ ունենալուց:
Սխտորն ունի շատ հարուստ քիմիական բաղադրություն, որը բավականին լավ ուսումնասիրված է, պարունակում է գրեթե բոլոր հայտնի` օրգանիզմում գոյացող և չգոյացող ամինաթթուները և հատկապես արգինին (մեկ օրվա պահանջարկի 10 տոկոսի չափով)։
Այսօր, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: