Մասնավորապես, իրանցի մասնագետների թիմը Լիբանանում հավաքել է ավիահարվածների հետևանքով փլուզված շինությունների ավելի քան 5000 լուսանկար:
«Յան տվեք մեծամասնությունից, յան տվեք…»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից հնչեցվող քննադատություններին, մեղադրանքներին:
Հայտարարությանն աջակցել է խորհրդարանի դահլիճում գրանցված 361 պատգամավորից 324-ը:
Հիմա ուզում եմ նորից անկեղծ խոսել՝ ես եմ դեմ եղել, որ մտնի քառօրյա, պատճառն այն է, որ դուք իշխանությունների պրոբլեմներն եք ուզում թաղել, կոծկել, բայց մենք ոչ մի բան չունենք կոծկելու, թաղելու, մենք ոչ մեկի հետ չունենք պայման, որ որևէ իշխանության ներկայացուցիչ գա պաշտոնի ու սկսի զբաղվել ապօրինություններով: Ու եթե կան նման մարդիկ ձեր օգնությամբ պետք է վեր հանենք, դատապարտենք նման մարդկանց:
Պահանջում ենք հարգել Հայաստանի հանարպետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը և քաղաքացիների իրավունքները: Կոչ ենք անում հրաժարվել այդ հակասոցիալական, ապազգային և մարդու իրավունքները անտեսող նախաձեռնությունից:
«Քաղաքական երանգ եք տալիս, ասում եք, թե Կառավարությունը որոշել է սնանկացնել «Նաիրիտը», Կառավարությունը որոշել է ժողովրդին քցել դռները, թալան կատարել այնտեղ: Եթե Կառավարությունն ուզենար սնանկացներ՝ 3-4 տարի առաջ սնանկացման մոտիվները կային, կարող էր սնանկացնել, ժողովրդին չէր պահի, կհաներ դուրս և կտար երկամսյա աշխատավարձերը»։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:
Համապատասխան որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի դահլիճում գրանցված 363 պատգամավորից 331-ը:
Այսօր թեթև հաշվեցի, որ առավոտից այս ամբոինում 33 անգամ հնչեց «քաղաքական շահարկում» բառակապակցությունը: Բոլոր այն դեպքերում, երբ խորհրդարանական մեծամասնությունը չի կարողանում քաղաքական հարթակում հստակ մոտիվացիաներով բանավիճել, բերում է նույն ձևակերպումը՝ քաղաքական շահարկում:
Ստեփան Ճորոխյանը հանդիսանում էր «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերը:
Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 43-ամյա Հովհաննես Հակոբյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում իր կողմից վարած «Զիլ» մակնիշի 17 ՍՕ 208 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
«40 միլիոն դոլար են գնահատել «Նաիրիտը»: Եթե Տիգրան Սարգսյանը մենակ «Նաիրիտի» այս տարածքում վարդ ցանի՝ 40 միլիոն դոլար մի տարում կհանի, հա պամիդոր վարունգ էլ թող կեսը ցանի՝ կհանի»,- քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ «Նաիրիտի» ժաանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ քննարկման ժամանակ:
Այս մասին գործակալությանը հայտնել է հենց ինքը՝ Կլյուևը:
Հրանտ Բագրատյանը անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի այն մեղադրանքներին, որ «Նաիրիտը» փակել է ՀՀՇ-ի իշխանությունը հայտարարեց, որ »Նաիրիտը» փակվել է ոչ թե ՀՀՇ վարչության որոշմամբ, այլ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանի, ով այսօր աշխատում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ազատամարտիկ, պահեստազորի փոխգընդապետ Խաչիկ Ավետիսյանը հավելեց, որ չեն հավաքվում հեղափոխություն անելու, քանի որ հեղափոխություն տեղի է ունենում այն երկրում, որտեղ կա ընտրված իշխանություն, իսկ Հայաստանում այդպես չէ: Նրա հավաստմամբ՝ մարտի 1-կի հավաքը ուղղված է սահմանադրական կարգի վերականգմանը:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարություն է տարածել՝ կապված Խոջալուի (Իվանյան) դեպքերի 22-ամյակի հետ:
Սա ի՞նչ իշխանոթյուն է, սա ի՞նչ կառավարություն է: Արի ու տես, որ նախորդ քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը մեղադրեց իշխանությանը ինչ-որ կասկածամտության, անգամ պարանոյայի հասնող կասկածամտության մեջ: Էնքան անկեղծ էր խոսում, թե գիտեք՝ ուզում ենք աշխատել ձեզ հետ, որ քիչ էր մնում լացս գար, քիչ էր մնում հավատայի, ու տպավորություն ստեղծվեց, որ մենք գործ ունենք հրեշտակների մի աստղաբույլի հետ, արդեն չգիտեի՝ ի՞նչ անեի, մնում էր մենակ հավատալ ձեր անկեղծությանը, սկսել ձեզ հետ համագործակցել:
Ի գիտություն չթույլատրված ձայնային և լուսային ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների վարորդների. այսուհետև պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն:
Խոջալուի դեպքերը 20-րդ դարի ամենամեծ աղետն են:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին:
«Ստացվում է նույն հարցադրումը, թե որտե՞ղ է ուզում մարդ ապրել` ծովի ափի՞ն, գեղատեսիլ վայրո՞ւմ, թե՞ տափաստանում, բնական է, որ ամեն մի քաղաքացի ուզում է բարելավել իր կենսապայմանները, և Հայաստանը, որպես պետություն, պետք է լավին, կատարյալին ձգտի, ոչ թե հետընթաց արձանագրի»,- ասաց տնտեսագետը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 27-ին ժամը 09:00-ից մինչև փետրվարի 28-ը ժամը 09:00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը
Ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում հավի կրծքամսի մատակարարը «Անանո» ՍՊԸ-ն է, և ապրանքը մատակարարել է խորը սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում «Հեփի ֆուդ» ՍՊԸ-ն: Նույն «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ կշռվեց հացը, որի քաշը շատ պակաս էր:
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ:
2010 թվականից գործարանը դադարեցրել է իր գործունեությունը, և ըստ հրապարակումների՝ կանխամտածված տարվում է դեպի սնանկացում: «Ովքե՞ր են և ի՞նչ ձևով են ազդել այս գործունեության վրա, անգամ քրեական գործի հարուցումն է մերժվել, որի արդյունքում մութ պատմություններ են մնացել, աշխատողներն էլ հայտնվել էլ գործազուրկի կարգավիճակում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Գ. Վարդանյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունները, թե «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում նոր գործարան է կառուցելու և «Նաիրիտի» աշխատակիցներն այնտեղ են աշխատելու, վստահություն չի ներշնչում, քանի որ Տիգրան Սարգսյանը ոչ մեկ անգամ է ստել։ «Նաիրիտի» աշխատակիցները բացականչություններով համաձայնեցին այս հայտարարության հետ։
Եթե ինչ-որ մարդիկ կան, որ զբաղվում են խաբեբայությամբ, դա իրենց գործն է: Եղել է առաջարկ, դրա շուրջ քննարկում է եղել: Դոգմա՞ է, իրավունք չունե՞նք փոփոխել, առաջարկել ենք նախագիծ բոլուրս միասին, առաջարկել ենք ներկայացնել առաջարկություններ, եղել է նաև մեր առաջարկը, վա՞տ բան է, որ դռնփակ է:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, հիմնականում խոսելով Եվրամիության և Մաքսային/Եվրասիական միությունների նախագծերի մասին, նշեց, թե ցանկացած պետություն, որը որոշում է կայացնում մտնել որևէ միության մեջ, պետք է ունենա պարզ հարցի պատասխան` ինչը ինչի դիմաց:
Պակ Կին Խեն բերել է Գերմանիայի օրինակը, որը նրա խոսքերով՝ հաջողությամբ անցել է միավորման այդ փուլը՝ այդ քայլն աստիճանաար նախապատրաստելու շնորհիվ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը քննարկել է ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Նշված համայնքների բնակիչները լրատվամիջոցներով մտահոգություն էին հայտնել իրենց խնձորի այգիները սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ: