Բաժիններ՝

«Կին առաջնորդ» խորհուրդը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի մասին

«Կին առաջնորդ» համակարգող խորհրդի հայտարարությունը Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելու ՀՀ կառավարության նախաձեռնության կապակցությամբ

«Հայտնում ենք մեր մտահոգությունը Հայաստանի հանրապետությունում կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելու պարտադրանքի կապակցությամբ: Ուզում ենք հիշեցնել, որ այդ նախագիծը միաժամանակ խախտում է Հայաստանի հանրապետության կողմից որդեգրած երեք հիմնարար սկզբունքները.

առաջինը` սոցիալական համերաշխության սկզբունքը, համաձայն որի ոչ թե ամեն մեկը պետք է միայն իր մասին մտածի, այլ նպաստի հանրային բարիքի ստեղծմանը,

երկրորդ` խախտվում է ազգային ինքնավարության սկզբունքը, քանի որ հասարակության գումարները ի պահ են տրվում ոչ թե Հայաստանի պետությանը, այլ օտարերկրյա կազմակերպություններին,

 երրորդ` ոտնահարվում են  մարդու  իրավունքները` զրկելով նրան սեփական գումարները սեփական հայեցողությամբ  տնօրինելու  իրավունքից:

Պահանջում ենք հարգել Հայաստանի հանարպետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը և քաղաքացիների իրավունքները: Կոչ ենք անում հրաժարվել այդ հակասոցիալական, ապազգային  և մարդու իրավունքները անտեսող նախաձեռնությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728