Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանը Կիևի ընտրությունները նույնպես նշանակել է մայիսի 25-ին

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան Կիևի քաղաքային խորհրդի ու քաղաքապետի ընտրությունները նշանակել է այս տարվա մայիսի 25-ին՝ արտահերթ նախագահական ընտրությունների հետ միաժամանակ:

Համապատասխան որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի դահլիճում գրանցված 363 պատգամավորից 331-ը: Կիևի քաղաքային խորհրդի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2013 թվականի հունիսի 2-ին: Կիևի վերջին քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկին հրաժարական է տվել 2012 թվականի հունիսի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728