
Ռոբերտ Շտիգլից. Հնարավոր է՝ Աբրահամի թիմը կաշառել է մրցավարներին. News.am

Հնարավոր է՝ Աբրահամի թիմը կաշառել է մրցավարներին: Մենք չենք ընդունում արդյունքը եւ բողոքարկել ենք մրցավարների որոշումը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, որը գոտին տանուլ տվեց Արթուր Աբրահամին:
Ռոբերտ, Արթուր Աբրահամի հետ մենամարտից անցել է վեց օր: Մենամարտից անմիջապես հետո Դուք հայտարարել էիք, որ համաձայն չեք մրցավարների որոշման հետ: Այժմ դիտելով մենամարտի տեսագրությունը՝ Դուք մնացե՞լ եք նույն կարծիքին:
Իմ կարծիքը չի փոխվել: Ես աշխարհի չեմպիոն եմ: Ես այդ մենամարտում չեմ պարտվել:
Այդ դեպքում, ինչի՞ հետ եք կապում մրցավարների որոշումը:
Չգիտեմ: Մենք ցանկանում ենք ամեն ինչ պարզել: Հնարավոր է, որ նրանք կաշառված են եղել: Մենք բողոքարկել ենք այդ որոշումը: Կարելի է դիտել տեսագրությունը: Այնտեղ ամեն ինչ երեւում է՝ թե ով է հաղթել, ով է պարտվել: Ուիլֆրիդ Զաուերլանդը եւ նրա թիմը Արթուրի պրոմոուտերներն են: Նրանք շատ հարուստ մարդիկ են եւ ունեն մեծ կապեր: Գուցե, նրանք կաշառել են որեւէ մեկին: Մենք ցանկանում ենք ամեն ինչ հետաքննել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում