
Ռուսական հետախուզական ինքնաթիռի մոտենալուց հետո Թուրքիան օդ է բարձրացրել 6 հատ F-16

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան օդ է բարձրացրել 6 հատ F-16 կործանիչ, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ռուսական հետախուզական ինքնաթիռը Սև ծովում մոտեցել է այդ երկրի օդային տիրույթին:
Միջադեպը գրանցվել է դեռևս մարտի 6-ին, սակայն զինվորականներն այդ մասին հայտարարել են միայն այժմ: Անկարայում ընդգծել են, որ ողջ թռիչքի ժամանակ ռուսական ինքնաթիռը մնացել է միջազգային օդային տիրույթում:
Նմանատիպ միջադեպ գրանցվել էր դրանից երկու օր առաջ: Մարտի 4-ին ռուսական հետախուզական ինքնաթիռը, նույնպես գտնվելով միջազգային օդային տիրույթում, մոտեցել է թուրքական ծովափին: Այն ժամանակ Թուրքիան օդ էր բարձրացրել 8 հատ F-16 կործանիչ: Այս ամենը գրանցվում է ուկրաինական իրադարձությունների ֆոնին: