Բաժիններ՝

Իլքեր Բաշբուղն ազատ է արձակվել

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը երեկ դուրս է եկել Սիլիվրիի բանտից: Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող դատարանը որոշում է ընդունել Բաշբուղին ազատ արձակելու մասին:

Նախօրեին Սահմանադրական դատարանը դիտարկել էր Բաշբուղի փաստաբանի ներկայացրած բողոքը և որոշում էր կայացրել դրա օգտին: 2013 թվականի օգոստոսի 5-ին Բաշբուղին դատապարտել էին ցմահ ազատազրկման` կապված «Էրգենեքոն» գործի հետ: Բաշբուղն ազատության մեջ է հայտնվել 26 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 5-ին Ստամբուլում 7-ժամյա հարցաքննության ենթարկվեց Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին (26-րդ, 2008–2010թթ.) պետ, բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը, որն այդ ընթացքում պատասխանեց 50-60 հարցի:

Դրանից ժամեր անց` արդեն հունվարի 6-ին, Ստամբուլի դատարանը վճռեց նրան կալանքի տակ առնել և ուղարկել Ստամբուլի մոտ գտնվող Սիլիվրիի բանտ: Հարկ է նշել, որ սա աննախադեպ իրադարձություն է Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում, որ քաղաքացիական դատարանը կալանքի տակ է վերցնում Գլխավոր շտաբի նախկին պետին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս