Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է սկսել գազ մատակարարել Ուկրաինային

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի հանձնաժողովի անդամները նախօրեին գրանցել են մի օրինագիծ, որը թույլատրում է հեղուկացված գազի արտահանումը Արևելյան Եվրոպայի երկրներ, այդ թվում նաև Ուկրաինա:

Դրա նպատակը ռուսական գազի մատակարարումներից այդ երկրների ունեցած կախվածությունը նվազեցնելն է: Փաստաթղթում նշված է, որ այն երկրների համար, որոնք ազատ առևտրի մասին համաձայնագիր չեն ստորագրել ԱՄՆ-ի հետ, անհրաժեշտ է հավելյալ թույլտվություն` էներգետիկայի նախարարության հետ գործարք կնքելու համար, ինչը կզբաղեցնի երկար ժամանակ:

Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմը» երեկ սպառնացել է դադարեցնել Ուկրաինային գազի մատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31