Բաժիններ՝

Սուրեն Խաչատրյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու եւ Գորիսի ՏԻՄ ընտրությունների մասին. NEWS.am

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը առիթների դեպքում հանդիպում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց քաղաքական հարցեր չեն քննարկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատրյանը:  «Չեմ կարող օրերով ասել երբ եմ հանդիպել, առիթ եղած ժամանակ միշտ էլ հանդիպում ենք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ կապված Գագիկ Ծառուկյանին հանդիպելը, Սուրեն Խաչատրյանը տարակուսեց. «Գորիսի քաղաքապետի ընտրություններին պատրաստվելը ի՞նչ կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ, ի՞նչ պատերազմական թոհուբոհ, առայժմ գործող քաղաքապետը կա, ոչ մեկն էլ չի բողոքել, չի հայտարարել, որ թեկնածություն է դնելու, քաղաքապետի ընտրություններում որոշելու է Գորիսի ժողովուրդը»:

Սուրեն Խաչատրյանը շեշտեց նաեւ, որ ինքը ակտիվորեն կմասնակցի եւ կսատարի Գորիսում հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31