
Դինքի սպանության նոր գործով կալանավորված Էրհան Թունջելն ազատ է արձակվել

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության նոր գործով կալանավորված Էրհան Թունջելն ազատ է արձակվել, ինչից հետո Ստամբուլից վերադարձել է Էլազըղ:
Նման որոշում է կայացրել Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը: Լրագրողների հետ զրույցում Թունջելը գոհունակություն է հայտնել ազատ արձակվելու կապակցությամբ` հայտարարելով, որ բանտում կան իր նման անմեղ հարյուրավոր մարդիկ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Թունջելը հայտարարել էր, որ եթե իրեն ազատ չարձակեն հաջորդ դատական նիստից հետո և փոխհատուցում չվճարեն, ապա կտրամադրի այնպիսի տեղեկություններ, որոնք կհաստատեն, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեքոնից» էլ վեր կանգնած կառույց»: