Բաժիններ՝

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան մարտի 14-ին՝ «Առաջին ալիքի» եթերում

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարող եք դիտել Եվրատեսիլի պաշտոնական կայքում հետեւյալ հղումով:

Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:  Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը:

«Առաջին ալիքի» հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31