Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, վերջին միջադեպերի մասնակից Մանվել Եղիազարյանը armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի՝ ազատամարտիկների հետ կապված վերջին միջադեպերի վերաբերյալ խորհրդարանական ելույթին, մասնավորապես, որ Լևոն Երանոսյանի հետ միջադեպը եղել է Սերժ Սարգսյանին հայհոյանք հասցնելու պատճառով, ասել է, թե ոչ ոք Սերժ Սարգսյանի անունը չի տվել ու հայհոյանք չի հասցրել:
Կիսադատարկ շուկայում առևտրականներից շատերը մտածում էին անգամ իրենց սեղանիկները փակելու ու չաշխատելու մասին:
Բանակցային նոր փուլը Ժնևում մեկնարկել է փոխարտգործնախարարների մակարդակով:
«Խնդիրն այն է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Հիմա ԿԲ-ն փորձում է կայունացնել իրավիճակը…
Համատեղ բանաձևը պատրաստվել է Եվրախորհրդարանի 5 խմբակցության կողմից:
Արցախում ավտոգազալցակայաններում այս պահի դրությամբ սակագնի փոփոխություն չի կատարվել։ Մասնավորապես՝ «Պետրոլ սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնեցին, որ իրենց գազալցակայանում սեղմված գազի գինը նախկինի պես 1 խորանարդ մետրի գինը կազմում է 260 դրամ։
«Այսօր անիմաստ է ընդհանրապես խոսել գյուղմթերքի գների թանկացման մասին, քանի որ արտարժույթը 25 տոկոսով բարձրացել է: Նման հարված Հայաստանի տնտեսությանը երբևիցե չէր եղել: Այս ամենի բացատրությունը պետք է տա Կենտրոնական բանկը, թե ինչպես մեր պետությանը հասցրեց այս վիճակին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Դեկտեմբերի 16-ին արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված պղպեղի պահածոյի օգտագործումը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:
ԿԲ-ն իր կողմից վաճառվող դոլարի գինը թանկացրել է 44 դրամով։
Ահմեթ Թուրքն ափսոսանք է հայտնել, որ քրդական մի շարք ցեղեր մասնակցել են 1915 թվականի ցեղասպանությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Վաղը կգաք, ասեցի վաղը, վաղը ձեզ հարցազրույց կտամ»,- ասաց Ս.Ալեքսանյանը՝ միաժամանակ նա նաև շտապեց հավաստիացնել, թե իր ընտանիքը բիզնեսով չի զբաղվում ու իր կինն էլ հրաժարվել է բիզնեսից:
«Ամենասխալ բանը խուճապի մատնվելն է և, կարծում եմ, որ այս պայմաններում պետք է հանգիստ իրականացվեն անհրաժեշտ քայլեր, և իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները »…
Եվրոպացիներն իսկապես հոգնել են Ուկրաինայից:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս հարցերը վերաբերում են ամբողջ հանրությանը, բայց նիստը պետք է անցկացնել դռնփակ, սակայն դռնփակը չի նշանակում գաղտնի:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1964 թ. ծնված Կարեն Վ.-ն Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում տաքսի ավտոմեքենայի մեջ թողնելով համակագիչը՝ մտել է խանութ, իսկ դուրս գալուց հետո ավտոմեքենան այնտեղ չի եղել:
«Դուք մայր եք, հարգելի Նաիրա, հավատացեք ինձ, երկու երեխա է կորել, կարծես իմ տղան ու իմ աղջիկը կորած լինեն»:
Անհրաժեշտ է, որ մենք մեկ առ մեկ կոտրենք այս թաբուները:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ավտոմայրուղու երեք հատվածում ներկա պահին իրականացվում են այնպիսի շինարարական աշխատանքներ, որոնք տեխնոլոգիապես և տեխնիկական հնարավություններով թույլատրվում են կատարել ձմեռային ցուրտ եղանակին կամ տեղումների առկայության պայմաններում:
Դրամը այսօր զգալիորեն գերարժեզրկված է։ Այսինքն, այն պետք է ավելի թանկ լիներ, քան այն փոխարժեքը, որը տեսնում եք բանկերի ու փոխանակման կետերի վահանակներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Հարվարդի և Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները արյան մեջ հայտնաբերել են գեների մուտացիա, որոնք կապված են արյան քաղցկեղի առաջացման բարձր ռիսկերի հետ:
Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը: Այս գործով դատաքննությունն արդեն ավարտվել էր, նախատեսված էր, որ այս դատական նիստի ընթացքում ճառով պետք է հանդես գար դատախազ Արթուր Սարգսյանը, սակայն մինչ այդ գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը քաղաքացիական հայց ներկայացրեց: Նա ասաց, որ դատաքննության ընթացքում հիմնավորվեց, որ 2013թ. հոկտմեբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մեղավորը ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն է:
Երիտասարդների փաստաբանները հայտարարել են, որ այդ որոշումն ապօրինի, և որ իրենք դատավճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:
Հրեական և իսրայելական լուրերի JNS.org կայքը տեղադրել է Արյե Գուտի թունոտ, հակահայկական հոդվածն ամպագոռգոռ խորագրով՝ «Հակասեմիտիզմը Հայաստանում. հստակ և այժմեական վտանգ»:
Այսօր Միացյալ Նահագների Սենատը հաստատել է Ռիչարդ Միլսի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում: Այս մասին իր բլոգում գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Սենատը հաստատել է նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը, որը նախկինում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալն էր: