Բաժիններ՝

Ադրբեջանում Վերաքննիչ դատարանը մերժել է NIDA-ի ակտիվիստների բողոքը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել NIDA երիտասարդական կազմակերպության 6 ակտիվիստի հանդեպ կայացված դատավճիռը:

Ակտիվիստների փաստաբանները հայտարարել են, որ նախնական հետաքննության ու դատավարության ժամանակ բոլոր մեղադրանքները չեն հաստատվել, ինչն ապացուցում է դատապարտյալների անմեղությունը: Նրանք դատարանին կոչ են արել ազատ արձակել դատապարտյալներին:

Սակայն Վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժել բողոքը: Երիտասարդների փաստաբանները հայտարարել են, որ այդ որոշումն ապօրինի, և որ իրենք դատավճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:

Մայիսի 6-ին Ծանր հանցագործությունները քննող դատարանը NIDA-ի 8 ակտիվիստներից դատապարտեց 6-8 տարվա ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով անկարգությունների նախապատրաստման, թմրանյութեր ու պայթուցիկ պահելու մեջ: Amnesty İnternational-ն այդ 8 ակտիվիստին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031