Բաժիններ՝

Դրամը կարժևորվի. ԿԲ նախագահ

Դրամը այսօր զգալիորեն գերարժեզրկված է։ Այսինքն, այն պետք է ավելի թանկ լիներ, քան այն փոխարժեքը, որը տեսնում եք բանկերի ու փոխանակման կետերի վահանակներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա նշեց, որ դա միայն ԿԲ տեսակետը չէ, դրանում համոզված են նաև այլ կառույցների փորձագետները։ Ու սրանից ելնելով՝ ԿԲ նախագահը համոզմունք հայտնեց, որ դրամը կարժեևորվի։ Սակայն որն է այդ իրական փոխարժեքը, և երբ այն կձևավորվի, ԿԲ նախագահը չնշեց։

Սա, Արթուր Ջավադյանի խոսքերով, առաջին պոստուլատն էր, որը ցանկանում էր ներկայացնել լրագրողներին։ Բացի այդ՝ ԿԲ նախագահը ևս մի քանի մեսիջներ հղեց։ Նա հայտարարեց, որ իրավիճակը վերահսկելի է և բանկերում արտարժույթի խնդիր չա։ Նաև նշեց, որ բանկային համակարգը շարունակում է մնալ հուսալի և կայուն։

Իսկ վերջին պոստուլատը ուղղված էր շարքային քաղաքացիներին։ Ըստ Ա.Ջավադյանի՝ դրամի փոխարկումները արտարժույթի ձևավորում են արտարժույթի նկատմամբ դեֆիցիտ և խուճապ, ինչի արդյունքում դրամն ավելի է արժեզրկվում։ Նա խորհուրդ տվեց խուսափել առանց անհրաժեշտության տարադրամի փոխարկումներ կատարելուց։ Իսկ տնտեսվարողներին զգուշացրեց, որ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ՝ չհիմնավորված թանկացնել ապրանքների գները կամ գնանշում իրականացնել արտարժույթով, ինչը օրենքով արգելված է։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս