
ԱՄՆ Սենատը հաստատել է. Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը Ռիչարդ Միլզն է

Այսօր Միացյալ Նահագների Սենատը հաստատել է Ռիչարդ Միլսի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում: Այս մասին իր բլոգում գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Սենատը հաստատել է նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը, որը նախկինում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալն էր:
Նշվում է, որ Ռիչարդ Միլսը եղել է Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: