Հրանտ Դինքի սպանությունը պատահականություն չէ. Ահմեթ Դավութօղլու

Թուրքական Habertürk թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը պատահականություն չէ.

«Ես Հրանտ Դինքին ճանաչում եմ իմ ակադեմիական կյանքի ընթացքում: Նա ներկայացնում էր, այն ինտելեկտուալ շրջանակը, ում սիրում ու հարգում էի: Իրար հետ մասնակցել ենք մի քանի կոնֆերանսի: Դինքի սպանությունը պատահականություն չէ: Երբևէ չեմ մոռանա սպանության օրը, երբ ստացա լուրը, շատ տխրեցի:

Ես զանգահարեցի Աբդուլլահ Գյուլին, ով տվյալ ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն էր: Ես Ստամբուլում էի, իսկ նա՝ Անկարայում: Կոչ արեցի ողջ սփյուռքին հրավիրել Ստամբուլ՝ մասնակցելու համար հուղարկավորությանը: Ասացի, որ թող մեր դեսպանները պաշտոնապես զանգահարեն ու հրավիրեն:

Հրավիրեցինք, բոլորը եկան: Դա մի ժամանակաշրջան էր: Երկու ժողովուրդները տեր կանգնեցին Հրանտ Դինքին: Անհրաժեշտ է, որ մենք մեկ առ մեկ կոտրենք այս թաբուները»: Դավութօղլուն չի բացառել, որ կարող է հանդիպել Հրանտ Դինքի ընտանիքի հետ:

Անդրադառնալով ոչ վաղ անցյալում իր (Թուրքիայի վարչապետի) գլխավոր խորհրդականի պաշտոնում Էթյեն Մահչուփյանի նշանակմանը՝ Դավութօղլուն հայտարարել է, որ այդ քայլին է գնացել, ոչ նրա համար, որ Մահչուփյանն ունի հայկական ինքնություն.

«Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հայ քաղաքացին նշանակվում է կարևոր այդ պաշտոնում: Ես չեմ ամաչի ասել, որ դա ամբողջովին կապված է նրա ինտելեկտուալ ինքնության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս