Բաժիններ՝

Պուտինը «Հարավային հոսքի» հարցը քննարկել է Հունգարիայի ու Սերբիայի ղեկավարների հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ու Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Հեռախոսազրույցների ժամանակ հիմնական քննարկման առարկան հանդիսացել է էներգետիկ ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ կապված «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման կասեցման հետ: Բացի այդ, քննարկվել են նաև երկկողմ համագործակցության այժմեական այլ հարցեր:

«Հարավային հոսք» գազատարի կառուցումը դադարեցվել է դեկտեմբերի 1-ին՝ Պուտինի կողմից Անկարա այցելելուց հետո: Պուտինի խոսքերով՝ նախագծի իրագործումը չի կարող շարունակվել ներկայիս պայմաններում: Նախագծի փակումը դժգոհություններ է առաջացրել Բուդապեշտում ու Բելգրադում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս