Բաժիններ՝

Անակոնդան ուղիղ եթեր հեռարձակված փորձի ժամանակ կուլ չի տվել ամերիկացի գիտնականին

Deadline-ի փոխանցմամբ՝ անակոնդան Discovery Channel-ի ուղիղ եթեր հեռարձակված փորձի ժամանակ կուլ չի տվել գիտնականին: Eaten Alive («Ողջ-ողջ ուտել») հաղորդումը հեռուստաալիքով հեռարձակվել է դեկտեմբերի 7-ին: Ամերիկացի գիտնական Փոլ Ռոզոլին փորձել է զգալ, թե ինչ է նշանակում ողջ-ողջ անակոնդայի մրմնում հայտնվելը:

Պաշտպանիչ հատուկ կոստյումը պետք է օգներ, որ նա այդ իրավիճակից դուրս գար անվնաս: Սակայն անակոնդային խաբել չի հաջողվել, և նա կուլ չի տվել գիտնականերին: Օձը միայն փաթաթվել է գիտնականին և սկսել է սեղմել նրան իր օղակներով: Երբ սեղմումն ուժգնացել է, փորձը դադարեցվել է:

Ընդգծվում է, որ ավելի վաղ՝ դեկտեմբերին, փորձերից մեկի ժամանակ Ռոզոլիին հաաջողվել է հայտնվել անակոնդայի մարմնում, ուր նա անցկացրել է մոտ մեկ ժամ: Գիտնականը հայտարարել է, որ միայն հիշում է օձի լայն բացված բերանը, ինչից հետո ամեն ինչ պատվել է խավարի մեջ:

Գիտնականն իր այդ քայլը բացատրել է Ամազոնի արևադարձային անտառների ոչնչացման խնդրի վրա ուշադրություն հրավիրելով: Գիտնականը չի հայտնել, թե ինչ կերպ է դուրս եկել անակոնդայի մարմնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031