Այս օրերին վրացի բազմաթիվ սպաներ ընդունում են Ուկրաինայի քաղաքացիություն. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացի սպաներին, որոնք կծառայեն Ուկրաինայի զինված ուժերում, խոստանում են տրամադրել Ուկրաինայի քաղաքացիություն.
«Ուկրաինայում մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում Վրաստանի փորձը, և նրանք ունեն Վրաստանի մասին տեղեկատվության շատ մեծ աղբյուր՝ հարյուր հազարավոր ուկրաինացի զբոսաշրջիկներ: Ուկրաինայում բազում պաշտոնյաներ ցանկանում են ունենալ վրացի տեղակալներ, որևէ ծառայության պետեր կամ խորհրդականներ
Պարզապես մենք՝ վրացիներս, այդքան շատ չենք, առավել ևս «Ազգային շարժման» կառավարության ներկայացուցիչները: Այդ պատճառով էլ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Բացի այդ, այս օրերին վրացի բազմաթիվ սպաներ ընդունում են Ուկրաինայի քաղաքացիություն: Ուկրաինայի կառավարությունը որոշել է երկրի քաղաքացիություն հատկացնել վրացի այն սպաներին, որոնք որոշել են ծառայել ուկրաինական բանակում:
Այն բանից հետո, ինչ Վրաստանի պաշտպանության նախարար նշանակեցին Բուրջանաձեի կուսակցության տեղակալին, կարծում եմ, որ վրացի բազմաթիվ սպաներ չունեն այլ ելք՝ բացառությամբ բարեկամական Ուկրաինայում ծառայելու, որը պատերազմում է Վրաստանի թշնամիների դեմ»: