Բաժիններ՝

Իրաքի արտգործնախարարը հուսով է, որ «Իսլամական պետության» հարցը կլուծվի մինչև 2016 թվականը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին հույս է հայտնել, որ երկրի բանակին կհաջողվի մինչև 2016 թվականն ամբողջովին ոչնչացնել «Իսլամական պետության» զինյալներին, որոնք ներկայումս բազավորված են Իրաքի ու Սիրիայի տարածքում:

Ալ-Ջաֆարին ընդգծել է, որ կոալիցիոն ուժերի կողմից իրականացվող ավիահարվածները նպատակ են հետապնդում ոչնչացնել զինյալներին: Նա հավելել է, որ Իրաքը մինչև վերջ գնալու է «Իսլամական պետության» դեմ պայքարում և պատրաստ է այդ հարցում համագործակցել Իրանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս