Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին՝ դառնալով թիվ մեկ տնտեսությունն աշխարհում. ԱՄՀ
FoxNews-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին Չինաստանում ազգային տնտեսական արտադրության ծավալը կազմել է 17.6 տրիլիոն դոլար, իսկ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմել է 17.4 տրիլիոն դոլար: Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաշվետվությունում:
Դեռևս 14 տարի առաջ ԱՄՆ-ը գրեթե եռակի ավելին էր արտադրում, քան՝ Չինաստանը: Ներկայումս Չինաստանին է բաժին ընկնում համաշխարհային տնտեսության 16.5 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին՝ 16.3 տոկոսը:
Չնայած դրան՝ Չինաստանի միջին քաղաքացին վաստակում է շատ ավելի պակաս, քան՝ միջին ամերիկացին:Թեև Չինաստանի տնտեսությունն այժմ համարվում է խոշորագույնն աշխարհում, սակայն երկիրը դեռ ամենահարուստը չէ: