Բաժիններ՝

Կենտրոնական բանկը արտարժույթ կվաճառի՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով. ԿԲ հայտարարությունը

Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։
Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031