Բաժիններ՝

«Սպասում են՝ մարդը մահանա, նոր տեղափոխեն հետազոտման»

Asparez.am-ը գրում է.  Կարինե Հակոբյանի ամուսինը, դատապարտյալ Արտակ Հակոբյանը՝ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում առողջական խնդիրներ ունի: Կ.Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ամուսինը, դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում 2014 թվականի դեկտեմբերի 2-ին, մասնագետ Վ.Միրախորյանի կողմից զննվել է, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է անգինա, քթի միջնապատի թեքում, քթի պոլիպոզ, քթային շնչառության իջեցում, ուստի անհրաժեշտ է իրականացնել քթի եւ հարակից խոռոչների կատե հետազոտություն:

«Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գլխավոր բժիշկ Ռաֆայել Միքաելյանն ասում է, որ դեկտեմբերի 4-ին, քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին գրություն են ուղարկել, որպեսզի Ա.Հակոբյանին թույլատրվի 2 ժամով տանել կատե հետազոտման, որը պետք է իրականացվի քաղաքացիական հիվանդանոցում, սակայն, մինչ այժմ ՔԿ վարչության պետը թույլտվություն չի տվել:

Մայիս ամսին ամուսինս բուժում էր ստանում «Արմենիա» ԲԿ-ում: Մայիսի 28-ին՝ գիշերվա ժամը 3-ին, ՔԿ վարչության պետի տեղակալ Մանվել Հարությունյանի գլխավորությամբ, նրան հիվանդանոցից առեւանգեցին եւ ոչնչացրեցին հիվանդության բոլոր պատմագրերը եւ ախտորոշումները: Սյժմ էլ ամուսինս շնչահեղձ է լինում, չեն տեղափոխում հետազոտման, այն դեպքում, երբ վճարումներն էլ մենք պետք է կատարենք: Սպասում են՝ մարդը մահանա, նոր տեղափոխեն հետազոտման»,-բողոքում է Կ.Հակոբյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս