Բաժիններ՝

Թուրքիան պլանավորում է 2030 թվականին մարդ ուղարկել տիեզերք

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիան NASA-ի բազայի նման հիմնելու է «տիեզերական քաղաք», որով և «տիեզերքի դռները» կբացվեն նրա առջև: Դրա հետ կապված՝ մեկնարկել են Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարարության նախագծի աշխատանքները:

Նախարարությունը պլանավորում է առաջին փուլի շրջանակներում 2015 թվականին պատվիրակություն գործուղել ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն (NASA) ու ESA (Եվրոպական տիեզերական գործակալություն):

Տիեզերական կենտրոնում գտնվելու են արբանյակներ, արձակման համակարգեր, տիեզերական տեխնոլոգիաներ, տիեզերական սարքերի արտադրության աջակցման լաբորատորիաներ: Տիեզերական քաղաքի գլխավոր նպատակը տիեզերքի բնական երևույթները չափելը:

Թուրքական մամուլն ընդգծում է, որ դա կլինի Թուրքիայի «82-րդ նահանգը» (Թուրքիայի Հանրապետությունն ունի 81 նահանգ): Պլանավորված է այդ քաղաքը հիմնել 2020 թվականին: Բացի այդ, պլանավորված է 2030 թվականին թուրք տիեզերագնացների ուղարկել տիեզերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս