«Սա Ռուսաստանի ծուղակն է». Կալլասը բացատրել է, թե ինչու չի կարելի շեղվել հրադադարի հարցից
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ Ռուսաստանի պահանջների քննարկումը շեղում է ուշադրությունը գլխավոր խնդրից՝ Ուկրաինայում հրադադարի բացակայությունից։
«Եթե մենք սկսենք քննարկել եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները, կհայտնվենք նրա լարած ծուղակում․ ուշադրությունը հրադադարի բացակայությունից կտեղափոխվի Մոսկվայի հավակնությունների վրա։ Նախ անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման»,-ընդգծել է նա։

