Ժնևյան քննարկումներում Վրաստանը ներկայացնելու է նոր թիմ. Կարասին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում ակնկալում ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կառուցողական ու մանրակրկիտ քննարկում:

Այս մասին ժնևյան հանդիպման նախօրեին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար, Ժնևյան քննարկումներում ռուսական պատվիրակության ղեկավար Գրիգորի Կարասինը. «Հանդիպումը նվիրված է լինելու Անդրկովկասի կայունության ամրապնդմանը: Վրաստանից Ժնև է ժամանելու նոր թիմ, մենք դեռ չգիտենք նրանց:

Հուսով ենք, որ լուրջ ու պրագմատիկ մոտեցում կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ բոլոր հարցերի քննարկման հանդեպ: Գլխավորն այն է, որ քննարկման բոլոր մասնակիցները ձգտում են կանխատեսելիության հասնել Անդրկովկասում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031