Բաժիններ՝

Թուրքիայում ցանկանում են օսմաներենը պարտադիր առարկա դարձնել վարժարաններում

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը քննարկում է վարժարաններում օսմաներենը պարտադիր առարկա դարձնելու հարցը: Ընդգծվում է, որ Թուրքիայի խորհրդարանում (ընդհանուր առմամբ այն ունի 550 պատգամավոր) օսմաներենին տիրապետում է միայն մեկ պատգամավոր:

Խոսքը գնում է Թուրքիայի պատմագիտական ընկերության (Türk Tarih Kurumu, TTK) նախկին նախագահ, հայտնի հայատյաց, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի մասին: Ընդգծվում է, որ դա սխալ է, որ օսմաներենին տիրապետելու մակարդակն այդչափ ցածր է:

Թուրքիայի ներկայիս գումարման խորհրդարանի 536 պատգամավորից 414-ը տիրապետում են անգլերենին: Բացի այդ, պատգամավորների մեծ մասը տիրապետում է նաև արևմտյան այլ լեզուների: Արաբերենին տիրապետում է 86 պատգամավոր, իսկ պարսկերենին՝ 11 պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031