Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կցանկանար կարգավորել Կուբայի հետ կապված իրադրությունը մինչև Սպիտակ տնից հեռանալը։ Այս մասին նա ասել է Salem News Channel-ին տված հարցազրույցում։

«Ես ցանկանում եմ լուծել Կուբայի հետ կապված հարցը մինչև պաշտոնից հեռանալը», – հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ ղեկավարը նշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որի ծնողները ծագումով կուբացի են, «հաճույքով դա կաներ»։

Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք անձամբ ինքը դեմ կլինի Կուբայի դեմ կարճատև ռազմական արշավ անցկացնելուն, նախագահը պատասխանել է, որ դեմ չի լինի։

«Ես, անկասկած, կդիտարկեի դա, այո՛», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «մեծ ուշադրությամբ հետևում է» Հավանային, և այնտեղ գործերը «շատ վատ են»։

ԱՄՆ վարչակազմում Կուբայի հետ բանակցություններով զբաղվում է Ռուբիոն։ Ավելի վաղ Թրամփը վստահություն էր հայտնել, որ նա կգտնի այդ երկրի հետ կապված խնդիրները լուծելու ուղիները։

ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ և առևտրի էմբարգո է սահմանել Կուբայի նկատմամբ: Թրամփի վարչակազմը խստացրել է կղզու նկատմամբ պատժամիջոցները՝ նշելով, որ դա կատարվում է ազգային անվտանգության նկատառումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30