Դևիդ Քեմերոնը վաղը կժամանի Թուրքիա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վաղը երկօրյա այցով ժամանելու է Թուրքիա: Քեմերոնն աշխատանքային այցով Թուրքիայում կգտնվի դեկտեմբերի 9-10-ին, որի ընթացքում հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:

Այդ հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու գործընթացը, տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր և մասնավորապես Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031