Այս մասին Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Այսօր ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ իշխանություններն ապահովելու են ազատ արտահայտում:
Դրանում մենք համոզվեցինք MH17-ի սարսափելի աղետից հետո:
Ռուսական կողմը հանդիպման ժամանակ չի բարձրացրել պատժամիջոցների թեման:
«Իր գլուխը վնասվել է, շատ վատ, շոկային վիճակում է, անընդհատ դողացնում է: Նոյեմբերի 10-ին՝ հենց դեպքի օրը, նրան մինչեւ 23.50 հարցաքննել են, ինքնազգացողությունը վատացել է, «Շտապօգնություն» են կանչել: Ինքը միայն անընդհատ կրկնում է, որ ես մեղավոր եմ, տարեք ինձ 100 տարի դատեք, սպանեք, ինչ ուզում եք, արեք, ուշքի չի գալիս տեղի ունեցածից»,-փոխանցեց փաստաբանը
Կենցաղային ինժեներիան շարունակում է զարգացնել եւ առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք կենցաղում հանդիպող մանր անհարմարությունները դարձնում են հաճելի զբաղմունք: AdMe.ru-ն ներկայացնում է մի շարք իրեր, որոնք ծառայում են այդ նպատակին.
«Արցախի ՊԲ հրամանատարը և ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել են, որ այդ ամենը հենց այնպես չի անցնելու, և պատասխան լինելու է, և բոլորը դա տեսնելու են»:
ԱՄՆ Առաջին ատյանի դաշնային դատարանը հոկտեմբերի վերջին բավարարեց «Viasphere International» վենչուրային ընկերության հայցն ընդդեմ իր նախկին ենթակայի` Արամ Վարդանյանի, և վճռեց «Viasphere»-ի օգտին բռնագանձել 1,074,213 ԱՄՆ դոլար։ Արամ Վարդանյանը հայաստանյան «Viasphere» տեխնոպարկի տնօրենն էր, որի 100% բաժնետոմսերը պատկանում են «Viasphere International»-ին։ «Viasphere International» ընկերության հիմնադիր-նախագահ, ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանը «168 Ժամի» հետ զրույցում ասել է, որ այդ վճիռը շատ կարևոր էր։ «Դրանով ցույց տվեցինք, որ Հայաստանում գործունեություն իրականացնող ամերիկյան ներդրողները կարող են պաշտպանել իրենց ներդրումները` դատական պաշտպանություն հայցելով ինչպես` ԱՄՆ-ում, այնպես էլ` Հայաստանում»։
Միակ խորհրդարանական խմբակցությունը «Ժառանգությունն» է, որը դեմ է Հայաստանի ցանկացած «ալյանսին» միանալուն, եթե դա տեղի է ունենում առանց Արցախի:
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 21-ին: Քրեական գործը կքննվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասաության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Ինչպես հայտնի է, քրեական գործով մեղադրանք է առաջադչվել երեք անձի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան, «168 Ժամի» հարցմանն ի պատասխան, անդրադարձավ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին` հայտարարելով, որ ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռը խոցելը պետք է հետաքննվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Նկատենք, որ Բրայզայի մեկնաբանությունում ուշագրավ է ոչ միայն նրա այդ հայտարարությունը, այլև այն ձևակերպումները, որոնք նա օգտագործել […]
ՀՀ-ում ՍԴ-ն միշտ արտահայտել է իշխանության կամքը: Բայց ՍԴ-ի երեկվա որոշումը նախորդներից տարբերվում էր նրանով, որ արտահայտում է ոչ միայն իշխանության, այլ նաև, ըստ էության, ՀՀ-ի գրեթե ողջ քաղաքական համակարգի, իշխանության և ոչ իշխանության միասնական դիրքորոշումը, որն անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում ամեն ինչ արեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն «անշրջելի» դարձնելու համար:
Ժապավենը ներկայացնում է երգչուhի Ժասմինի (Հասմիկ Անտոնյանի) ճակատագիրը: Նրա հիրավի հրաշալի ձայնը լցնում է ոչ թե օպերային դահլիճները, այլ երեկոյան Երևանի երկինքը: Ֆիլմը նկարահանել է «Հայկական չափանիշ» կինոկենտրոնը:
Վրաստանի Հանրապետության քաղաքացներ 25-ամյա Այվազ Իզմաիլովը, 24-ամյա Գագա Կոպալիան և Նիկա Ղվալաձեն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2013թ դեկտեմբերի 1-ին` ժամը 21:30-ի սահմաններում, դանակներով զինված ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի գտնվող «Արման Բաբայան» ԱՁ-ին պատկանող համակարգիչների խանութ, որտեղ հարձակում են գործել նույն խանութի սեփականատեր Արման Բաբայանի և այդ պահին խանութում գտնվող վերջինիս ընկերուհի Գալինա Մարգարյանի վրա:
ԲՀԿ Երիտասարդների միության նախաձեռնությամբ Բարգավաճ Հայաստան, Հայ Ազգային Կոնգրես և Ժառանգություն կուսակցությունների, ինչպես նաև Լիբերալ ժողովրդական, Ազգային Անվտանգություն, Համերաշխություն, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան,Հայաստանի Սոցիալիստական, Առաքելություն,Ազգային Համաձայնություն կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչները մի շարք հասարակական և ուսանողական կազմակերպությունների հետ միասին անցկացրեցին առաջին խորհրդակցությունը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում:
Վերջերս Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից ահազանգ էր հնչեցվել այն մասին, որ սկսած անցած տարվա նոյեմբերից, իսկ վերջին շրջանում՝ հատկապես, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսարանը ամենատարբեր պատճառներով մերժում է ՏՏ ոլորտի աշխատակիցներին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտքի վիզա տրամադրելու հարցում:
Կրթական համակարգի, հատկապես հանրակրթության բնագավառի լրջագույն մարտահրավերներից է ոլորտի ֆեմինիզացիան: Կրթություն և մանկավարժություն մասնագիտությամբ սովորողների 81.6 տոկոսն աղջիկներն են:
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ այտոսկրի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի կին:
Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Հայկ Մովսիսյանի գործով բողոքի քննությունը: Բազմիցս անդրադարձել ենք Հայկ Մովսիսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործին, որով քննչական մարմինները, Հայկ Մովսիսյանի մահվան փաստը քննելով որպես ինքնասպանություն, հանցակազմի բացակայության հիմքով կարճել են, սակայն, Հայկ Մովսիսյանը չի ճանաչվել տուժող, իսկ նրա մայրը` Հեղինե Պետրոսյանը, տուժողի իրավահաջորդ, որի արդյունքում խախտվել են Հայկ Մովսիսյանի իրավունքները:
Վահագնի գյուղում բնակվող Բեգլարյանների ընտանիքը նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերն արթնացել է ժամը 4-ին՝ շների հաչոցից: Գայլերը ոչխարի հոտի վրա հարձակվել են ոչ թե սարերում, այլ անասնագոմում:
«Ես այս ամենից անձնական որևէ շահ չունեմ, իմ գլխավոր խնդիրը տնտեսության զարգացումն է, նոր աշխատատեղերի ստեղծումը: Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա ներդրողները գան ու գումարներ ներդնեն Հայաստանում: Ձեզ տրված է հնարավորություն միմյանց հետ ծանոթանալու, շփվելու, համատեղ քննարկումներ անցկացնելու»,- ողջույնի իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահը:
Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության կիբերանվտանգության համակարգող պարոն Բեն Հիլլերին:
«Ձեզ հետևում էին նաև օտարները և առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջև տարբերություն չեն դնում և ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում»:
Նոյեմբերի 12-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի «Քյուզ» կոչվող անտառամասում ծառեր են հատում:
Արմեն Կ.-ի խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից հայտնաբերվել է մոտ 0.39 գ կանաչավուն չորացված և մանրացված կանեփանման զանգված, որը, ըստ նրա հայտարարության, պատկանում է իրեն, աճեցրել է իր հողամասում:
Նրանք ներկայացրել են հավատարմագրման գործընթացին, ընդունելության քննություններին և իրենց ղեկավարած բուհերի հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
ն, Ա. Շամիրյանը տեղափոխվել է «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ, որպեսզի պահանջներ չներկայացնի «Հրազդան» ՔԿՀ-ի ռեժիմային գծով պետի տեղակալ Ս. Բաբայանին: Սակայն, զարմանալիորեն ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ա. Շամիրյանը որոշել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնել «Հրազդան» ՔԿՀ-ում ՔԿՀ-ի ռեժիմային գծով պետի տեղակալի մասնակցությամբ և աջակցությամբ բջջային հեռախոսների իրացման մասին: Էլ ավելի զարմանալիորեն,ՀՀ ԱԱԾ-ն դատապարտյալի դիմումը վերահասցեագրում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Դեսպանը մտահոգություն հայտնեց, որ վստահության ամրապնդման ծրագրերում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալումը Ադրբեջանի իշխանությունների կողմից լրտեսության կեղծ մեղադրանքներով ի ցույց է դնում Ադրբեջանի կողմից հումանիտար շփումները բացառելու փորձերը:
Նախագահական նստավայրի դիմաց այսօր Շտապ օգնության մեքենա էր ժամանել։ Վատացել էր հացադուլ եւ նստացույց սկսած Առուշանյան ընտանիքի անդամներից Անահիտ Առուշանյանի ինքնազգացողությունը։