Բաժիններ՝

Գարիբաշվիլին հուսով է, որ ընդդիմության այսօրվա բողոքի ակցիան կանցնի խաղաղ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երկրի իրավապահ մարմիններին կոչ է արել ապահովել կարգուկանոնը Թբիլիսիի կենտրոնում, ուր նախկինում իշխող Միասնական ազգային շարժում կուսակցությունը մտադիր է այսօր անցկացնել բողոքի ակցիա:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության առաջնորդները մտադիր են միջազգային հանրության ուշադրությունը բևեռել Սուխումի հետ համատեղ զորքեր ստեղծելու Մոսկվայի պլանների վրա, ինչպես նաև դժգոհություն հայտնել իշխող դաշինքի գործողություններից:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ իրենք հարգում են սեփական կարծիքը հայտնելու յուրաքանչյուր քաղաքացու կամքը, և որ այդ իրավունքն իրենց քաղաքացիներին ընձեռված է երկրի Սահմանադրությամբ: Գարիբաշվիլին ընդգծել է, որ իշխանություններն ապահովելու են ազատ արտահայտում:

Գարիբաշվիլին հույս է հայտնել, որ ակցիան կանցնի խաղաղ ու առանց միջադեպերի, և որ Վրաստանը ևս մեկ անգամ կհաստատի, որ հավատարիմ է դեմոկրատական սկզբունքներին: Գարիբաշվիլին վերահաստատել է, որ իրենք ամուր կանգնած են եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին, և որ այդ գործընթացն անդառնալի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930